Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են Երեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի առողջապահության բաժնի պետ Վահագն Ոսկանյանը՝ նշելով, որ Երեւան տեղափոխվածները Աշտարակի բնակիչներ Կարեն Սադոյանն ու Կարեն Մանուկյանն են, որոնք ունեցել են բազմաթիվ կոտրվածքներ եւ վնասվածքներ:
«Այս պահին կրծքավանդակի վնասվածքով մեզ մոտ է Էդիկ Իսայանը, իսկ երկու քաղաքացիները, որոնք Երեւան են տեղափոխվել ունեին բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ: Երկու քաղաքացի էլ ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն»,-ասաց Վահագն Ոսկանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները: