News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

IdeA հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն ընտրվել է Հայ բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ։

IdeA–ի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ միաժամանակ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը ընդգրկվել են IDeA հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում՝ միանալով Նուբար Աֆեյանին:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ընդգրկվել ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի կազմում: Նրա խոսքով՝ անցած հարյուր տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն եղել է ամենակարեւոր կառույցներից մեկը, որն աշխարհասփյուռ իր բազմաթիվ համայնքների միջոցով ծավալած ազնիվ եւ հետեւողական գործունեությամբ նպաստել է հայ ազգի գոյապահպանմանը:

IdeA–ն եւ ՀԲԸՄ–ն այսպիսով հայտարարում են նոր ձեւաչափի համագործակցության մասին, որն ուղղված է լինելու Հայաստանի զարգացմանն ու աշխարհում հայկական ինքնության պահպանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ