Բոլիվիայի արեւմուտքում ուղեւորատար ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, եւս 37-ը տուժել են, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով UOL-ը։
Ավտոբուսի վարորդը ստիպված է եղել շեղվել իր երթուղուց, քանի որ տրանսպորտային ընկերությունները գործադուլ էին հայտարարել եւ փակել ճանապարհները՝ ի նշան հարկային համակարգի դեմ բողոքի։
Զոհերի թվում կա 5 տղամարդ, 2 կին եւ մեկ երեխա։ Վիրավորները հոսպիտալացվել են։