News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի եւ ԻԻՀ դեսպանության խորհրդական Սոփանի Փարի հետ հանդիպման ժամանակ նշեկ է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Երիցյանը ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի ծառայություններն ու գործառույթները՝ նախանշելով այն բնագավառները, որոնցում նախարարությունը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցության խորացմանը: Նախարարը ներկայացրեց նաեւ իր այցը Իրաքի Հանրապետություն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ նպատակ ունի խորացնել Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը բոլոր բնագավառներում:

ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքների մասով քննարկվեց համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության, փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման, բնական եւ տեխնածին աղետների կանխման բնագավառում:

Տարածքային կառավարման ոլորտում առանձին մարզերի եւ քաղաքների միջեւ համագործակցությունը խորացնելու նպատակով դեսպանը նախարար Երիցյանին խնդրեց ՏԿԱԻ նախարարության անունից հրավեր ուղարկել Իրանի Հանրապետության Իսպահանի, Հորմոզգանի, Գիլանի նահանգապետերին եւ Թեհրանի մարզպետին: Այցի նպատակն է խորացնել Իրանի եւ Հայաստանի մարզերի համագործակցությունը գյուղատնտեսության եւ հատկապես ձկնաբուծության ոլորտում:

Կարեւորելով երկու երկրների միջեւ մերձեցումը նաեւ մարզային մակարդակով՝ նախարար Երիցյանը հանձնարարեց պատրաստել համապատասխան հրավերները՝ հավաստիացնելով դեսպանին, որ ՏԿԱԻ նախարարությունն իր գործառույթների ոլորտում կանի ամեն ինչ հայ-իրանական համագործակցությունը խորացնելու եւ որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու համար:

Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստի հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ