News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում օտարերկրյա ներդրումները մոտ 80 մլն դոլարով աճել են։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։

Նրա խոսքով՝ ներդրումների ընդհանուր ծավալը 296.7 մլն դոլար է եղել, իսկ զուտ հոսքը՝ մոտ 262.2 մլն դոլար կամ 38 մլն դոլարով ավելի շատ։

Հիմնական ներդրողներն են եղել Շվեյցարիան՝ 93.5 մլն դոլար (82.4 մլն դոլարի աճ), Գերմանիան 62.3 մլն դոլար (57.9 մլն դոլարի աճ), Լյուքսեմբուրգը՝ մոտ 59 մլն դոլար (44.5 մլն դոլարի աճ), Արգենտինան՝ մոտ 1 մլն դոլար (24 մլն դոլարի աճ), ԱՄԷ-ն՝ 21 մլն դոլար (2014թ. առհասարակ չի եղել), Ֆրանսիան՝ մոտ 20.5 մլն դոլար (17.5 մլն դոլարի աճ), ԱՄՆ-ը՝ 16.5 մլն դոլար (2014թ. գրեթե չի եղել)։

Հիմնականում ներդրումներն ուղղված են եղել լեռնահանքային արդյունաբերությանը (137.3 մլն դոլար), էներգետիկային (մոտ 78.1 մլն), վերամշակող արդյունաբերությանը (64.3 մլն դոլար), առեւտրին (33.1 մլն դոլար), ՏՏ եւ հեռուստահաղորդակցություն (24 մլն), գյուղատնտեսություն (11 մլն)։

2015թ. ընթացքում Կառավարությանը հաստատել է ներդրումային քաղաքականության գործողությունների կոնցեպտն ու ծրագիրը, մշակել է «Օտարերկրյա ներդրումների մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրինագիծը։

Գործարկվել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտին, որտեղ 14 մլն դոլարի ներդրում է արվել։ Գոտու ռեզիդենտները 17 մլն դոլար կներդնեն եւ  մոտ 160 նոր աշխատատեղ կստեղծեն։ «Ալյանս» բարձր տեխնոլոգիաների ազատ տնտեսական գոտում ռեզիդենտության թույլտվություն են ստացել 2 ընկերություն՝ «Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ն եւ «Բարձր ջերմային բյուրեղներ» ՍՊԸ-ն։Այդ ընկերությունները պատրաստվում են մոտ 10 մլն դոլար ներդնել եւ մոտ 80 աշխատատեղ ստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ