ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վստահեցնում է, թե ծանոթ չէ այն լուրերին, որ իր պաշտոնը ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու արդյունքում տրվելու է Դաշնակցությանը: «Ես ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում: Չէ, այդպիսի բան չի եղել, չկա»,- ասաց Արմեն Երիցյանը:
Նա հավաստիացրեց, թե քննարկումներ չկան նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը առանձնացնելու վերաբերյալ: «Ես աշխատող մարդ եմ, որտեղ ասեն աշխատեք, այնտեղ կաշխատեմ»,-ասաց Երիցյանը: Նա հերքեց նաեւ լուրերը, թե իր եւ վարչապետի հարաբերությունները լարվել են. «Սուտ են լուրերը»,-ասաց նա: