News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած Սահամանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:

Լեւոն Զուրաբյանը իր խոսքում ասել է. «Հայաստանի ներկա ընտրական համակարգը ուղղված է ոչ թե ժողովրդի կամարտահայտության իրականացմանը, այլ գործող իշխանությունների վերարտադրմանը եւ պետք է համախմբել Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական ու քաղաքական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային հանրության ջանքերը՝ այդ համակարգը արմատապես փոխելու համար»:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր խոսքում նշել է. «Մեր հանձնառությանը հավատարիմ՝ մենք, հատկապես 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանում ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության առաջընթացի շուրջ»:

Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան…
Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան
Ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ…
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում...
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել…
«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ…
Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են. Կամո Շահինյան
Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու...
Ամենաշատ