News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորում է ՀՀ վարչապետին ուսումնասիրել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին տարածված լուրերի իսկությունը:
«Տարիներ ի վեր շարունակվում են օդում կախված մնալ չստուգված լուրերն ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից եւ երիտասարդների կրթվելու իրավունքից  գողացված միլիարդների՝ չնչին, այսպես ասած, բարեգործության՝ օրինակ անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին»,- այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ օդում կախված են մնում լուրերը, թե Սամվել Ալեքսանյանի՝ Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը ստեղծված է  մաքսանենգության բազմամիլիարդանոց մեխանիզմը քողարկելու համար. այդ լուրերի համաձայն՝ Ալեքսանյանը շաքարավազը ներմուծում է շաքարի հումքի տակ, որպեսզի խուսափի մաքսատուրքերից:
«Օդում կախված լուրերի համաձայն՝ Ալեքսանյանը գործում է Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, վերջինն ունի անձնական փայաբաժին: Հորդորում եմ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ստուգել այս լուրերի իսկությունը: Եվս մեկ տեխնիկանա ճշտում՝ արդյոք Սերժ Սարգսյանը արգելել է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ