News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պարզել են, որ թափթփված խոհանոցում կանայք ավելի շատ են ուտում: Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ Environment and Behavior ամսագրում:

Փորձին 101 կին է մասնակցել: Կանանց մի մասը գտնվել են կատարելապես հավաքված, մյուս մասը՝ թափթփված խոհանոցում: Նրանց խնդրել են սպասել այլ անձի ժամանելուն: Երկու խոհանոցում էլ սեղանին թխվածքաբլիթով, կրեկերով եւ ստեպղինով զամբյուղներ են եղել: Փորձի մասնակիցներից յուրաքանչյուր խոհանոցում 10 րոպե է մնացել:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հետեւել են, թե ինչ են արել կանայք սպասելու ընթացքում: Պարզվել է, որ անկարգությունը փորձի մասնակիցներին ստիպել է ավելի շատ ուտել, ընդ որում, նրանք նախընտրել են ոչ թե բանջարեղենը, այլ թխվածքը:

Այսպիսով, բոլոր նրանց, ովքեր մտածում են նիհարելու մասին, գիտնականները խորհուրդ են տալիս հետեւել խոհանոցի կարգուկանոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ