Lada Automobile GmbH ընկերությունը ներկայացրել է գերմանական շուկայի համար նախատեսված Lada Kalina Cross-ը: Այս մասին գրում է Wroom-ը:
Կայքի տվյալներով, մոդելի ներկրումը Գերմանիա կսկսվի առաջիկայում: Ավտոմեքենան կարժենա 10.69 հազար եվրո:
Ըստ Gazeta-ի, գերմանական շուկայի համար Lada Kalina Cross-ը 98 ձիաուժ հզորությամբ 1.6 լիտր ծավալով շարժիչ է ստացել: