News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ վաղուց չի զարգանում տնտեսական իրավիճակի պատճառով. մեզանում տեղի են ունենում խորքային լուրջ երեւույթներ, որոնց մասին խուսափում են ներկայացնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Նա նշել է այն 4 գլոբալ խնդիրները, որոնց հետ բախվում է Հայաստանը՝ աղքատություն, արտագաղթ, մենաշնորհներ եւ կոռուպցիա: «Սա այն գլոբալ խնդիրներն են, որոնք չլուծելով մեր երկիրը շարունակելու է նահանջել ու եթե աճը լինի 3-6 տոկոս, բան չի փոխվելու: Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 տոկոս է, ապա անհասկանալի է, թե ինչու է աղքատությունն աճում, ինչու են մարդիկ փախչում երկրից»,-ասաց նա:

Ասատրյանի խոսքով, դեռ մեկ տարի առաջ ինքը կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է երկնիշ տնտեսական անկման առջեւ, որի նախադրյալներն են տրանսֆերտների կրճատումը, ներդրումների նվազումը եւ այլն:

«2014-ին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 993 մլրդ դրամ, իսկ 2015-ին, 1,002 տրլն դրամ, այսինքն աճը կազմել է ընդամենը 9 մլրդ դրամ, ինչը մեկ տակոսից ավելի չէ, մինչդեռ խոսվում է 11,1 տոկոս աճի մասին:

Դոլարային արտահայտությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2015-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 10,3 տոկոսով, գյուղմթերքների արտադրանքի ծավալը՝ 12,2 տոկոսով, շինարարության ծավալները՝ 8,2 տոկոսով»,- ընդգծել է տնտեսագետն ու հավելել, որ Հայաստանի տիպի երկրների համար 3 տոկոսանոց աճն այն աճը չէ, որ կարող են բնութագրել որպես զարգացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ