News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է   BBC Two հեռուստաալիքի ֆիլմը, որում ներկայացված է Լատվիա ռուսական ներխուժման սցենարը:

Նա ֆիլմը «շատ անորակ արտադրանք» է անվանել: «Ափսոս է ժամանակ կորցնել էժան բաների վրա», — լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, տեղեկացնում է RBK-ն:  

Ֆիլմը պատմում է հորինված իրադարձությունների մասին: Սյուժեն սկսվում է Լատվիայի արեւելքում Լատգալիա նահանգում ռուսալեզու բնակչության անկարգություններից, որտեղ տեղի քաղաքապետը լայն ինքնավարության մասին հանրաքվե է հռչակում, իսկ Ռուսաստանից ներթափանցած, առանց տարբերանշանների համազգեստներով մարդիկ անջատողականներին օգնում են վերահսկողություն հաստատել Դաուգավպիլսի եւ այլ քաղաքների նկատմամբ: Հետո գործին միջամտում է ռուսական բանակը, տեղեկացնում է RBK-ն:  

ՆԱՏՕ-ում Լատվիայի դաշնակիցները, սյուժեի համաձայն, նախ վիճում են պատասխան քայլերի շուրջ, ի վերջո ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ միջուկային զենք է կիրառում` Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելով: Ֆիլմում Մեծ Բրիտանիան ներկայացված է որպես երկիր, որը հանդես է գալիս զանգվածային ոչնչացման զենքի կիրառության դեմ:   

Ռուսաստանում Լատվիայի դեսպանատունն իր հերթին  Facebook-ի իր էջում հրապարակել է դիվանագիտական առաքելության ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովի հայտարարությունը, որը Բի-բի-սի-ի ֆիլմը սադրանք է անվանել: Նրա խոսքով, Լատվիայում ռուսամետ անջատողական կազմակերպություններ չկան:   

Վեշնյակովը ենթադրում է, որ հեռուստաալիքի նպատակը  «Ռուսաստանի սատանայացման» տեղեկատվական պատերազմին միանալն է: Ֆիլմի ստեղծողների այլ հնարավոր դրդապատճառների թվում դեսպանը նշել է «ՆԱՏՕ-ի ծախսերի մեծացման ռազմա-քաղաքականբ լոբբիի պահանջների» արդարացումը եւ Լատվիայում այն բոլոր քաղաքական ուժերի վարկաբեկումը, որոնք կանխակալ չեն մոտենում Ռուսաստանին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ