News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ էության, տարբերություն չկա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կստեղծվի թե ոչ, քանի որ ՀՀԿ-ն, միեւնույն է, ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՅԴ-ն անշուշտ կգնա կոալիցիա կազմելու տարբերակով: «Դաշնակցությունը ինչ էլ, որ ասի, ենթադրենք՝ ասում է, որ գնում է համագործակցության կամ կոալիցիայի հայրենիքը փրկելու համար, սա մի քիչ ռոմանտիկ մոտեցում է: Ասում են, որ անգամ վարկաբեկվելու գնով գնում են հայրենիքը փրկելու: Իրականությունը կարծես թե իշխանական կերակրատաշտի մոտ թույլատրվում է տեղ ունենալ, իրենք հաճույքով գնում եւ օգտվում են այդտեղից: Այստեղ Դաշնակցության մոտիվացիան ավելի քան պարզ է»,-ասաց Ենոքյանը՝ հավելելով, որ այդ դեպքում ՀՅԴ-ն մոտ կլինի ոչ միայն բյուջեին, այլեւ մարզպետարաններին ու մարզերի ձայներին:

Անդրադառնալով հարցին, թե իսկ ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ՀՅԴ-ի հետ կոալիցիան, եթե առանց այդ էլ ունի մեծամասնություն, քաղաքագետը նշեց, որ տարբերակներից մեկն այն է, որ այդկերպ ՀՀԿ-ին կիսում է իշխանության պատասխանատվությունը, բայց «պատասխանատվությունը ամբողջովին Հանրապետականի վրա է, այնպես որ պատասխանատվություն կիսելու տարբերակ չկա»:

Ինչ վերաբերում է վարկածին, որ Սերժ Սարգսյանին պետք են սփյուռքի կառույցները, Ենոքյանը դա եւս թույլ վարկած որակեց՝ նշելով. «Սփյուռքը կարծես թե միշտ էլ Հայաստանից տրվող հրահանգները կատարում է»:

«Սենտիմենտալություն է նաեւ այն տեսակետը, թե այսպիսով Սերժ Սարգսյանը վարձահատույց է լինում, որ Դաշնակցությունը գնաց ընդդիմադիր քառյակի քանդմանը, որովհետեւ ՀՅԴ-ն արդեն արել է իր գործը, վարձահատույց լինելու կարիք չկա»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ամենալուրջ գործոնն այն է, որ ՀՅԴ-ին կոալիցիա բերելով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի «տակից հանում է» քիչ, թե շատ լուրջ քաղաքական պլատֆորմը, որով նա կկարողանա գնալ ընտրությունների: «Այսինքն՝ եթե Քոչարյանը ուզում է մասնակցել ընտրություններին, ստիպված է հույսը դնել 1-2 հոգանոց կուսակցությունների վրա»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ