News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ վերջին ժամանակներս շփում չի եղել եւ չի պլանավորվում։ Էրդողանը Պուտինին առաջարկել էր հանդիպել Սու-34 օդանավի նոր միջադեպից հետո։

«Ոչ, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ որեւէ շփում չի եղել։ Ես տեղեկություններ չունեմ նաեւ նման պլաններ ունենալու մասին»,- ասել է Պուտնի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ն։

Նշենք, որ հունվարի 30-ին Էրդողանը ռուսական օդանավի հետ կապված հերթական միջադեպի կապակցությամբ հայտնել էր Պուտինի հետ հանդիպելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայի ԱԳՆ-ին խնդրել է իր ցանկությունը հայտնել Մոսկվային։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հունվարի 29-ի առավոտյան ռուսական ռազմատիզերական ուժերի Սու-34 օդանավը խախտել է իր երկրի օդային սամանը։ Անկարայից հայտնել էին, որ օդանավի անձնակազմին մի քանի անգամ զգուշացրել են սահմանին մոտենալու մասին։

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարան ռազմական ճանապարհով Մոսկվային ապացույցներ է ներկայացրել, որ Սու-34-ը հատել է Թուրքիայի օդային սահմանը, սակայն ՌԴ ԱԳՆ-ն այդ տեղեկությունը հերքել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ