News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան փորձում է սրել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ։ Այս մասին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի  տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներգրավելուն։ «Ամեն անգամ, երբ Թուրքիան ինչ-որ սադրանք է կազմակերպում Սիրիայում, անմիջապես դիմում է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Դա կոնկրետ քաղաքականություն է։ Մյուս կողմից, թեպետ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պաշտպանում են Թուրքիայի դիրքորոշումը, բայց ասես թե շատ զգույշ են գործում։ Նրանք չեն ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամի պայմաններում»,- նշել է Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ