News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անալոգային հեռարձակումը կանջատվի այն պահից, երբ Հայաստանում սոցիալապես անապահով բոլոր ընտանիքներին թվային հեռարձակում ապահովող անվճար կցորդ սարքերի բախշման գործընթացը կավարտվի: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին լրագրողների հետ քննարկում-հանդիպմանը հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն՝ Գրիգոր Ամալյանը:

«Սարքերի ողջ քանակությունը տրամադրվել է ՏԿԱԻՆ-ին, որը մի շարք մարզերում սկսել է արդեն անապահով ընտանիքներին այդ սարքերով ապահովելու գործընթացը: Սկզբունքային որոշում է կայացվել այդ գործընթացի ավարտից հետո անջատել անալոգային հեռարձակումը: Բնակիչները լրացուցիչ կիրազեկվեն այդ մասին»,-նշեց Ամալյանը:

Գրիգոր Ամալյանը նշեց, որ անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցումը անհրաժեշտություն է, քանի որ աշխարհի տարբեր երկրներում այլեւս դադարել են արտադրել անալոգային հեռարձակում ապահովող հաղորդիչներ:

«Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ առաջիկայում չեն կարող անալոգային հեռարձակման որեւէ սարք գնել, ինչից բնակիչները ավելի վատ վիճակում կհայտնվեին»,-ասաց Ամալյանը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խոսքով` Հայաստան է ներկրվել 48 հազար 733 հարյուր կցորդ սարք, որից 2000-ը կբախշվի Արցախի անապահով ընտանիքներին:

 «Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը հակադարձեց, որ Հայաստան ներկրված ապակոդավորող սարքերի քանակը քիչ է նախատեսվածից: 

Մելիքյանը նշեց, որ որոշ հեռուստաընկերություններ, որոնք շարունակելու են անալոգային հեռարձակմամբ եթեր դուրս գալ, թվային հեռարձակմամբ հեռուստատեսությունների համեմատությամբ ոչ շահեկան իրավիճակում են հայտնվելու, ինչը պետք է օրենսդրորեն կարգավորվի:

Աշոտ Մելիքյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ քննարկմանը մասնակցելու հրավերը մերժել են ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը եւ փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, որոնք, ըստ Մելիքյանի, այս խնդրի վերաբերյալ քաղաքական որոշում են կայացնում:

Քննարկման կազմակերպիչը հայտնեց. «Առաքելյանին չկարողացանք համոզել, որ քաղաքականություն չկա այս քննարկման մեջ»:

Հիշեցնենք, որ հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի պետք է անցնեինք հունվարի 1-ին, սակայն սոցիալապես անապահով ընտանիքներին անվչար տրամադրվելիք սարքերը Հայաստան բերվեցին միայն կեսին: Նշենք, որ պետությունն այս պահին պատվիրել է 48 հազար 700 սարք:

Դեռեւս հայտնի չէ, թե ամբողջությամբ անցում կկատարենք հեռարձակման թվային համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ