News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում փետրվարի 4-ի երեկոյան հրդեհված մեքենայի 24-ամյա վարորդը՝ Նորիկ Հովհաննիսյանը, փորձել է արգելակել, բայց ճանապարհի սառած լինելու պատճառով մեքենան պտտվել ու հարվածել է էլեկտրասյանը: Այս մասին NEWS.am-ին պատմեց Կոտայքի մարզի Արամուս գյուղի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը:

«Վատ է զգացել իրեն, արգելակը սեղմել է, որ կանգնի, ավտոն պտտվել է սառած ճանապարհի պատճառով ու հարվածել սյանը: Նա իրեն չի կորցրել, դուռը բացել ու թռել է ավտոյի միջից»,- պատմեց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ին ժամը՝ 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու եւ Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտակայքում դեռեւս չպարզաբանված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 72 ZZ 702 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1992 թ.), նախնական տվյալներով, բախվել է ճանապարհի եզրաքարերին եւ արտաքին լուսավորության սյանը, այնուհետեւ բռնկվել: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.22-ին, մարվել` 21.41-ին:

Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ