News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 22-ամյա բրիտանացին Twitter սոցիալական ցանցի միջոցով մի քանի հարյուր աղջկա հետ է քնել եւ հիմա բողոքում է, որ սեքսը կործանել է իր կյանքը, փոխանցում է Informing-ը՝ վկայակոչելով Mirror-ը։

22-ամյա շինարար Բեննի Ջեյմսը Twitter-ով անծանոթ աղջիկներին առաջարկել է իր հետ գիշեր անցկացնել։ Չնայած նույն նամակը նույն  բովանդակությամբ զանգվածաբար ուղարկվել էր բոլորին, եւ աղջիկները տեղյակ են եղել այդ մասին, դա չի խանգարել նրանց քնել տղայի հետ։ Ի լրումն դրա՝ Բեննին իր էջում հանդիպումից մնացած էրոտիկ լուսանկարներ է տեղադրել։

Դրանից հետո գեղեցկուհիները միայն ավելի են ակտիվացել եւ սկսել են իրենց մերկ լուսանկարներն ուղարկել Բեննիին՝ հուսալով, որ նա դրանք կտեղադրի իր էջում։ Աղջիկները սկսել են իրենք մեկ գիշերվա սեքս առաջարկել։

Սիրառատ բրիտանացին իր պատմությունը պատմել է Channel 4 –ի եթերում։ Ջեյմսը հայտնել է, որ Twitter-ի շնորհիվ ինքը քնել է ավելի քան 400 աղջկա հետ։

Նա խոստովանել է, որ այդ հռչակն իրեն արդեն խանգարում է, եւ ինքը փորձում է զսպել իր կրքերը։ Այս տարվա սկզբից Բեննին քնել է ընդամենը 10 աղջկա հետ։

«Երբ ես ընկերուհի գտնեմ, կաշխատեմ հնարավորինս ուշ նրա հետ սեքսով զբաղվել։ Ես աղջիկներին պետք եմ միայն սեքսի համար, եւ դա զզվելի է։ Ռոմանտիկան մահացել է, իսկ ես ուզում եմ աղջկա հետ ձկնորսության գնալ կամ կենդանաբանական այգի կամ բադերին կերակրել, բայց աղջիկներին դա պետք չէ»,- բողոքել է տղան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ