News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը որոշել է խթանել նոր հեռախոսների վաճառքը։ Ընկերությունը կոտրված iPhone-ը նորով փոխարինելու ակցիա է գործարկել։ Իհարկե նոր հեռախոսի  համար անհրաժեշտ է վճարել, սակայն կոտրված հինը ներկայացնելու դեպքում էական զեղչ է հասնում։  Ակցիայի նպատակն է օգտատերերին դրդել ոչ թե վերանորոգել հին հեռախոսը, այլ գնել Apple-ի նոր արտադրանքը, փոխանցում է Informing-ը։

Ապրանքանիշային խանութում կառաջարկեն նաեւ էկրանին ֆիրմային պաշտպանիչ շերտ դնել, հայտնում է 9to5Mac-ը։

Նշենք, որ գործում են սահմանափակումներ։ Զեղչով փոխանակում անելու համար պիտանի են միայն iPhone 5s, iPhone 6 եւ iPhone 6 Plus մոդելները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կոտրված 5S-ի դիմաց կառաջարկեն 50 դոլար զեղչ, iPhone 6- համար՝ 200 դոլար, իսկ 6 Plus-ի համար՝ 250 դոլար զեղչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ