iPhone 6 -ի հազարավոր տերեր հայտնել են Apple-ի կողմից ОС–ի վեջին թարմացումից հետո նկատվող անսարքությունների մասին:
Սմարթֆոնն անջատվում է, եթե հայտնաբերում է, որ վերանորոգումը Apple-ի հավաստագրված կենտրոնում չի կատարվել, հայտնում է Informig-ը:
Պարզվում է, որ iOS թարմացումը ստուգում է սմարթֆոնի բոլոր դետալների ու մասերի բնօրինակությունը ու եթե հայտնաբերում է մի մաս, որը Apple–ի հետ կապ չունի, սմարթֆոնն արգելափակվում է ու այն արդեն անհնար է լինում միացնելը:
Apple-ի ներկայացուցիչների խոսքով, հաճախ խոսքը Touch ID հաղորդիչների կամ այն պլատային միացնող մալուխի փոփոխության մասին է: Եթե այդ փոփոխությունը տեղի է ունենում հավաստագրված ծառայությունում, հաղորդիչը նորից զուգակցվում է ամբողջ համակարգի հետ, որպեսզի ապահովվի փակ համակարգի անվտանգությունը, որը պահպանվում է հեռախոսից օգտվողի մատնահետքով:
Իսկ եթե վերանորոգումը կատարվում է ոչ պաշտոնական ծառայությունում, ապա անհրաժեշտ պրոցեդուրաները չեն կատարվում, ու iOSի թարմացումից հետո սարքը պարզապես անջատվում է անվտանգության նկատառումներով: