News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի իշխանություններն արբանյակով հրթիռի արձակման ժամկետը փետրվարի 14-ից տեղափոխել են 7-ի, այսինքն՝ մեկ շաբաթ ավելի շուտ: Այս մասին ասված է միջազգային կազմակերպությունների համար տարածված տեղեկությունում:

Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Փհենյանն Էլեկտրակապի միջազգային միությանն ու Ծովային միջազգային կազմակերպությանը տեղեկացրել է փետրվարի 8-25-ն ընկած ժամանակահատվածում Երկրի արհեստական արբանյակ արձակելու մտադրության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Reuters-ը, վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հիմա Ճապոնիան եւ Հարավային Կորեան արբանյակի արձակմանը սպասում են հաջորդ շաբաթ:

Ճապոնիայում լրջորեն են պատրաստվում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակմանը: Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ բազմաֆունկցիոնալ մարտական տեղեկատվական-կառավարման Aegis համակարգով հագեցած երեք նավ են ուղարկել՝ հրթիռի հնարավոր արձակմանը հետեւելու համար:

Հրթիռի արձակմանը պատրաստվում են նաեւ մասնավոր ընկերությունները: Ճապոնական խոշորագույն Japan Airlines եւ All Nippon Airways ավիաընկերությունները փոխել են իրենց մի քանի ինքնաթիռների թռիչքների երթուղին, որոնք կարող են խաչվել հրթիռի թռիչքի հնարավոր ուղու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ