News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում փետրվարի 4-ին ավազակային հարձակման ենթարկված Հարություն Բադալյանի վիճակը կայուն ծանր է, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը:

«Հարություն Բադալյանը ստացել է դանակի 24 հարված, որից երկուսը՝ կրծքավանդակի շրջանում, 7-ը՝ որովայնի: Քիթն է նաեւ կոտրված, վիրահատության է ենթարկվել, այժմ վիճակը կայուն ծանր է»,- ասաց Լուսինե Վարդանյանը:

ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ Հարություն Բադալյանը գիտակցություն ունի, սակայն թույլ չեն տալիս խոսել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. փետրվարի 4-ին  երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել Ագարակի բնակիչ, 52-ամյա Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած, կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր և քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:

Քննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուրկտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ.Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ։ Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ.Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին և հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Գործով 2 անձ ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ