Գվինեայում ընդդիմության հանրահավաքային բախումների ժամանակ զոհվել է լրագրող Էլ-Հաջ Մուհամմեդ Դիալլոն, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Թղթակիցը լրատվական Guinee 7 պորտալի աշխատակից էր: Նա սպանվել է կրծքին կրակոցից: Իշխանությունները հայտնել են, որ հետաքննություն է սկսվել:
Բախումները երկրի մայրաքաղաք Կոնակրիում սկսվել էին ընդդիմադիր Մամադու Ուրի Բայի տարագրությունից վերադառնալուց հետո: