News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շփման գծում փետրվարի 5-ին զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Սիմոն Ճավռշյանին դպրոցում ճանաչում էին որպես խելոք, համեստ, կարգապահ եւ նախաձեռնող տղայի:

Սիմոնի մասին նրա համադասարանցիները թեեւ ցավով, բայցեւ ժպիտով են հիշում: 

«Մեր կատարած չարաճճիությունների պատասխանատվությունը միշտ նա էր վերցնում իր վրա: Հիշում եմ` 8-րդ դասարանում փախել էինք դասարանով, հաջորդ օրը Սիմոնը մեղքը վերցրեց իր վրա, որ մենակ պատիժը կրի. իբր ինքն է կողպել դասարանի դուռը, որ մենք ներս չմտնենք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Սիմոնի դասընկերուհին՝ Եվգինե Սեւոյանը:

Դասընկերներից մյուսն էլ` Արեւիկ Սահրադյանը, հիշում է . «Հեռու տեղ էքսկուրսիա գնալիս դասարանի աղջիկների համար Սիմոնը պաշտպանի պես էր: Միշտ մեջքներիս կանգնած էր, որ հանկարծ ինչ-որ մեկը չնեղացնի մեզ, չասի` աչքիդ վերեւն  ունք կա»:

Արեւիկը պատմում է՝ 12-րդ դասարանում՝ վերջին դասի օրը, դասարանի ամբողջ զարդարանքը Սիմոնը մենակ էր արել`«բոլոր փուչիկները հատ-հատ փչել, կպցրել, սարքել էր»:

Փանիկի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ժենիկ Սահակյանը, որը 8 տարի Սիմոնի դասղեկն է եղել, իր սանի մասին միայն լավն է հիշում:

«Մինչեւ 8-րդ դասարանը գերազանց էր սովորում, հետո որոշեց, որ պետք է արհեստ ձեռք բերի, մտածեց`  դրանով կարող է իր ընտանիքը պահել: Ճիշտ է` ընտանիքը նեղության մեջ էր, բայց նրան հատուկ կերպով լավ էին նայում, մայրն առանձնահատուկ ջերմությամբ էր  Սիմոնին վերաբերվում»,-ասում է Ժենիկ Սահակյանը:

Դասղեկը ժպիտով հիշում է` գյուղ արձակուրդ գալիս Սիմոնն առաջինը դպրոց էր գնում, նախ` ուսուցիչներին էր տեսնում, ապա ընկերներին հանդիպում, հետո միայն տուն գնում:

«Ինչպես միշտ էր կազմակերպիչ, այնպես էլ հիմա իր մահով ընկերներին ու ուսուցիչներին համախմբեց իր շուրջը»,- հուզմունքը չկարողանալով զսպել` ասում է Ժենիկ Սահակյանը:

Նշենք, որ Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 7-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող իրենց տանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ