News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ իր ձեռքին դիպուկահար հրացան է։ Լուսանկարի տակ նա մակագրել է. «Ով չի հասկացել, կհասկանա»։ Այս արտահայտությունը հայտնի էր դարձել ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովի հետ սկանդալային տեսանյութից հետո։

Նոր հրապարակման տակ մեկնաբանություններում օգտատերերը ենթադրել են, որ սա «ուղերձ է Նավալնիին՝ ի պատասխան օրերս ռադիոյի եթերում Քադիրովի մասին նրա ելույթի», հաղորդում է NEWSru.com-ը։

Փետրվարի 1-ին Չեչնիայի ղեկավարը նույն մեկնաբանությամբ տեսանյութ էր տարածել սոցիալական ցանցերում, որտեղ պատկերված էր ընդդիմադիր ՊԱՌՆԱՍ կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ