News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Միսսիսիփի նահանգի Փասս Քրիսչեն քաղաքում կաթոլիկ բարեկենդանի՝ Մարդի Գրայի առթիվ կազմակերպված շքերթի ավարտից անմիջապես հետո հրաձգություն է տեղի ունեցել :

Անհայտ անձինք երկու մարդու են սպանել ու չորսին վիրավորել:

Շքերթին մոտավորապես 50 հազար մարդ էր մասնակցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանությունը որոնում է չարագործներին: Միջադեպի վայրում տասնյակ իրավապահներ են աշխատում:

Մարդի Գրայի տոնակատարությունն ավանդաբար ԱՄՆ հարավային նահանգներում մոտավորապես մեկ շաբաթ է տեւում: Այդ ժամանակահատվածում շքեղ երթեր են կազմակերպվում, որոնց հազարավոր զբոսաշրջիկներ են մասնակցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ