News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը հանդես էլ եկել հայտարարությամբ, որտեղ տնտեսվարողներին հորդորում են կատարել Երեւանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները։

Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Հարգելի տնտեսվարողներ,

հիշեցնում ենք, որ համաձայն Երեւանի ավագանու որոշման` ձեր օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր եք իրականացնել ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքներ:

Ողջունելով եւ գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին եւս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները»:

Նշենք, որ այս գիշեր Երեւանում ձյան տեղումների հետեւանքով քաղաքի հատկապես հյուսիսային շրջանները հայտնվել են ձյան հաստ շերտի տակ: Առավոտյան Նոր Նորքի փողոցներում մերկասառույց էր ու ձյուն, ինչը խցանումների պատճառ էր դարձել:

Տպել
Ամենաշատ