News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ ամենաարդյունավետ դաշնակից Սիրիայի քրդերի նկատմամաբ Թուրքիայի աճող թշնամանքը սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտն է։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Թուրքիան ամերիկյան իշխանություններին մշտապես վստահեցում է, որ Սիրիայի քրդերը ԱՄՆ-ից ստացվող զենքը տրամադրում են Քրդական բանվորական կուսակցության ապստամբներին։ Ամերիկացի պաշտոնյաներն իրենց հերթին հայտարարում են, որ ստուգել են Թուրքիայի այդ հայտարարությունները եւ դրանց ապացույց չեն գտել։

Անկարան պնդում է, որ իր տնօրինության տակ գտնվող հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ քրդերն ապօրինի ճանապարհով Քոբանիում իրացնում են ամերիկյան արտադրության զենքը, որը 2014թ. քրդերին էին նետել ԱՄՆ ՌՕՈւ օդանավերը՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար։

Այդ վիճելի հարցը քննարկվել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Անկարան հասկացնել է տվել, որ PKK-ին զենքի մատակարարումներն անընդունելի են։

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում տարաձայնություններն ի հայտ էին եկել այն բանից հետո, երբ ամերիկյան հրահանգիչների էլիտար խումբը մեկնել էր Սիրիայի քրդերին մարզելու։

Թերթը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ դատապարտել է երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հատուկ ներևկայացուցիչ Բրեթ Մաքգուրքի այցը Քոբանի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ