News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 8-12-ը հայկական 21 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը կներկայացնեն Մոսկվայում տեղի ունեցող «Պրոդ Էքսպո-2016» միջազգային ցուցահանդեսին:

Այն սննդի, խմիչքների եւ սննդային հումքի 23-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսն է, որը ճանաչված եւ ընդունված է արտադրողների, հատկապես խոշոր գնորդների ու ներմուծողների շրջանում: «Պրոդ Էքսպո»-ին տարեկան մասնակցում է շուրջ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 65 երկրից, այցելում ավելի քան 30 000 մարդ:

Հայկական ընկերությունները միասնական տաղավարում ներկայացնում են արտադրանքի հարուստ տեսականի. մրգային եւ բանջարեղենային պահածոներ, հյութեր, կոմպոտներ, ըմպելիքներ, մուրաբաներ, ջեմեր, թթու, մարինացված բանջարեղեն, թարմ եւ մարինացված սունկ, գարեջուր, խմելու աղբյուրի շշալցված ջուր, խաղողի կորիզի, նռան հատիկի եւ կտավատի յուղ, մսամթերք, մսի ու ձկան պահածոներ, թեյի տեսակներ, մեղր, ընդեղեն, չրեղեն, ալկոհոլային խմիչքներ՝ մրգային բրենդիներ եւ օղիներ, կոնյակ, գինի, վիսկի:

«Այսօր Հայաստանը ռուսական մեծ շուկային կարող է առաջարկել սննդարդյունաբերության ընդգրկուն տեսականի, իսկ այսպիսի միջոցառումները ամենակարճ ճանապարհն են մեծածախ գնորդներին հայկական արտադրանքը լավագույնս ներկայացնելու, գործարար կապեր ստեղծելու համար: Նման ցուցահանդեսների ժամանակ մեր ընկերությունները հնարավորություն են ունենում նաեւ ծանոթանալու ոլորտի նորություններին եւ զարգացման միտումներին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ