News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում 2015թ. մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ, «Շտապօգնության» վարորդ Հ. Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Աշոտ Գեւորգյանը:

«Սպասում ենք դատաքննության ավարտին, որից հետո մենք որոշում կկայացնենք: Բայց դեռեւս նա շարունակում է մեր աշխատակիցը մնալ, նրա գործունեությունը չենք կասեցնելու, թեեւ վթարից հետո գործի չի գալիս: Ողնաշարի հետ կապված ցավեր ունի, մեքենա վարել չի կարողանում: Բացի դրանից, հոգեբանական խնդիրներ էլ ունի»,- ասաց Աշոտ Գեւորգյանը:

Փոխտնօրենի խոսքով՝ Հ. Կարապետյանը երկար տարիներ աշխատել է իրենց հիվանդանոցում:

Նշենք, որ գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ըստ ՔԿ-ի՝ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

NEWS.am-ի տեղեկություններով՝ վարորդը դեպքի օրն ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ այդպես նստել ղեկին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մարտի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Շտապօգնության» ծառայության «Ֆորդ» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով շտապօգնության բժիշկ, 27-ամյա Կարապետ Գրիգորյանը մահացել է: Երկու մեքենաների վարորդներն ու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ