News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր մեր առջեւ խնդիր է դրված գլոբալիզացվող աշխարհում պահպանել հայկական գիրը։ Այս մասին փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փետրվարի 7-ը՝ ինտերնետում հայատառ գրելու օր» նախաձեռնության հեղինակ Զոհրաբ Եգանյանը։

Անդրադառնալով պետական մակարդակով այդ գործընթացը կազմակերպելու հնարավորությանը՝ նա նշել է, որ դա այն  հարցն է, որը հնարավոր է լուծել բարոյական մակարդակով։ «Չեմ կարծում, որ կարելի է արգելել հայատառ չգրելը։ Եթե դիտարկենք Facebook սոցիալական ցանցը, ապա հայ օգտատերերի մեծ մասը գրում է հայատառ»,- նշել է Եգանյանը՝ հավելելով, որ եթե գործին միջամտի պետությունը, ապա համապատասխան իրավական բազա անհրաժեշտ կլինի։ Նա հերթական անգամ կոչ է արել հայերենը գրել հայատառ, քանի որ ուրիշ հայերեն գոյություն չունի։

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սավել Մարտիրոսյանը, նշել է, որ շատ դեպքերում խնդիրը տեխնիկական է։ «Երկրորդ խնդիրը կրթական հարցն է։ Մարդիկ վախենում են, որ հայերեն տառերով անգրագետ կգրեն»,- հավելել է Սամվել Մարտիրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ