Սաուդյան Արաբիայում փետրվարի 8-ին գլխատել են թմրանյութերի առքուվաճառքի համար մահվան դատապարտված եգիպտացուն, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Le Figaro թերթը։
Եգիպտոսի քաղաքացի Իբրահիմ Սալմանին թմրանյութերի առքուվաճառքի համար մահվան էին դատապարտել։ Դատավճիռն ի կատար է ածվել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Սալմանին գլխատել են թրով, ասված է թագավորության ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։