News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձորում բացօթյա առեւտրով զբաղվողները բողոքում են հարկային դաշտ մտնել պարտադրող օրենքի դեմ: Առեւտրականները, որոնց օրեր առաջ զգուշացրել են, որ  ըստ առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի՝ չեն կարող բացօթյա առեւտուր իրականացնել առանց հարկային դաշտ մտնելու, այսօր՝ փետրվարի 8-ին, հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանում՝ իրենց բողոքը հայտնելու:

Բողոքող առեւտրականներին ընդունեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որից նրանք հետաքրքրվեցին՝ որն է պատճառը, որ 2004թ. գործող օրենքի պահանջները միայն հիմա են դրվում կիրառության:

«Մինչեւ հիմա մեզնից էդպես պատասխանատու ձեւով չէր պահանջվում: Եթե մենք ապրում ենք մի պետությունում, պիտի էդ պետության օրենսդրությանը ենթարկվենք: Կամ պիտի լրիվ փողոցային առեւտուրը փակենք, կամ բերենք օրենսդրական դաշտ»,- պատասխանեց քաղաքապետը:

Սամվել Դարբինյանը խոստացավ, որ խնդիրը կուսումնասիրեն ու մեկ շաբաթից կտեղեկացնեն, թե հետագա գործունեություն ծավալելու ինչ տարբերակներ կան, իսկ մինչեւ այդ առեւտրականներին թույլատրվեց շարունակել բացօթյա առեւտուր իրականացնել:

Օրենքի կիրառությունը, առեւտրականների խոսքով, իրենց կկանգնեցնի փաստի առջեւ, այլեւս չեն կարողանա աշխատել, քանի որ առեւտրից շատ քիչ եկամուտ են ստանում:

«Եթե ես փող ունենամ, ապրելու միջոց ունենամ, 78 տարեկան մարդ եմ, չեմ գնա ձնի,  անձրեւի տակին կանգնի, որ իմ կոմունալ վարձերի փողը առնեմ, որ չգան իմ տունը առգրավեն: Պտի կանգնեմ, թող միլիցեն գա, իմ դրած միրգը ոտնատակ անի, ցրի:  Ամբողջ օրը կանգնում ենք, մի մարդ չի անց կենում, որ մի կիլո միրգ առնի: Հաշվիչով աշխատենք, դա նույնն է, որ թողնենք՝ մեր ընտանիքները սոված մնան»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց առեւտրականներից Ֆուրման Ալավերդյանը:

Նշենք, որ քաղաքի տարածքում բացօթյա առեւտուր իրականացնողները մինչ այժմ աշխատել են՝ համայնքային բյուջե վճարելով տեղական տուրք՝ 1 քմ-ի համար 400 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ