News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ներկայում Իսրայելը Պաղեստինի հետ ուղղակի բանակցությունները վերսկսելու որեւէ նախապայման չունի: Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանության լիազոր նախարար Ալեքս Գոլդման-Շայմանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Իսրայելի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն մեկ կամ երկու անգամ չէ, որ պարոն Մահմուդ Աբբասին բանակցությունների սեղանի շուրջ է հրավիրել:

«Բոլորն էլ գիտեն, որ մեր ժողովուրդների միջեւ խնդրի լուծումն անհրաժեշտ է գտնել ուղղակի բանակցությունների միջոցով: Մենք միասնական աշխարհագրական տարածքում ենք, հարկավոր է նստել ու պայմանավորվել: Այո՛, մի մասը տալ, մի մասը՝ ստանալ, բայց դա կարելի է անել միայն բանակցությունների սեղանի շուրջ, ուղղակի բանակցությունների»,- հայտարարել է Գոլդման-Շայմանը:

Հակամարտության գոտում իրավիճակը հերթական անգամ կտրուկ սրվեց 2015 թվականի հոկտեմբերին: Իսրայելում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին բռնության նոր ալիքն ավելի քան 30 իսրայելցու կյանք խլեց, 3.5 ամսվա ընթացքում նաեւ շուրջ 150 պաղեստինցի զոհվեց, մեծ մասը՝ իսրայելցիների վրա հարձակումների կամ հարձակման փորձի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ