News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանի անհետացումից մոտ մեկ ամիս է անցել, սակայն նրա գտնվելու վայրի մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա:

NEWS.am-ի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ Օհանյանի ընտանիքի անդամները հույս ունեն, որ որոնողական աշխատանքները դրական արդյունք կտան:

«Որոնում են, սպասում, հույսները չեն կտրում, բայց մտքներով հիմա ամեն ինչ էլ անցնում է»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ Վրեժ Օհանյանը հունվարի 14-ից որոնվում է որպես անհետ կորած:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետը հայտնել էր, որ 25-ամյա երիտասարդը վերջերս է նշանադրվել, նրա հարսնացուն նույնպես տեղեկություն չունի նրա գտնվելու մասին: Գյուղապետի խոսքով՝ անհետ կորածի ընտանիքի հետ զրույցից պարզ է դարձել, որ տնից դուրս գալու օրը Վրեժը բարձր տրամադրություն է ունեցել, եւ, առհասարակ, էական խնդիրներ չի ունեցել: Ըստ գյուղում շրջանառվող մեկ այլ վարկածի, սակայն, երիտասարդը վիրավորվել է ընտանիքի անդամներից եւ հեռացել: 

Նշենք, որ Վրեժ Օհանյանը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, աշխատում է որպես զոդող, եւ ամիսներ առաջ էր վերադարձել Հայաստան:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատեւ բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատեւ բացակայել բնակավայրից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ