News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում առեւտրի համար խոչընդոտ է ի հայտ եկել՝ մեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ԱԱՀ-ն: Այս մասին փետրվարի 8-ին կայացած Մոսկվա-Աստանա-Երեւան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների գծով կոլեգիայի անգամ (նախարար) Տատյանա Վալովայան:

«Մենք այդպիսի խոչընդոտ ունեինք Ղազախստանում, որը հետագայում վերացվեց: Բայց հիմա այն հայտնվել է Հայաստանում: Եվ այս խնդիրը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է մեզ համար հետեւել ոչ սակագնայի առեւտրային խոչընդոտների դեպքերին»,- հավելեց Վալովայան:

Կան դեպքեր, երբ գանձումներն ու սահմանափակումներն օրինական բնույթ են կրում, սակայն բազմաթիվ գանձումներ հստակ կերպով արգելված են: Ըստ նախարարի, 2015 թվականին այդպիսի 80 խոչընդոտ է վերացվել, որոնք կիրառում էին ԵՏՄ անդամ տարբեր պետություններ:

Ավելի արդյունավետ մոնիթորինգի համար որոշվել է ներքին շուկաների թղթապանակներ կազմել: Այդ խնդիրըն կստանձնի Հայաստանից ԵՏՀ անդամ Կարինե Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ