Lada Vesta Cross ամենագնացի լուսանկարն արդեն հասանելի է համացանցում: Այն հրապարակել է «Ավտոսրեդա» պարբերականը:
Նորույթի նույնանուն նախատիպը ներկայացվել էր 2015 թվականի օգոստոսին, Moscow Off-Road Show-ի ժամանակ:
Ըստ Motor-ի, Lada Vesta Cross-ն «ԱվտոՎԱԶ»-ի Իժեւսկի գործարանում կթողարկվի 2016 թվականի սեպտեմբերի 25-ին, սովորական Vesta-ի թողարկումից ուղիղ մեկ տարի անց: