News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության հարցում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին Երեւանում Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերոնշյալ կառույցի ներկայացրած զեկույցի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ ԺՀՄԻԳ-ը հանրաքվեների մոնիտորինգով չի զբաղվում, քանի որ կազմակերպության անդամները համապատասխան պարտավորություններ չեն ստանձնել: «Բայցեւայնպես Հայաստանը ԺՀՄԻԳ-ին հրավիրել էր հանրաքվեի մոնիտորինգ անցկացնել մեկ նպատակով՝ որպեսզի գործընթացն հնարավորինս թափանցիկ դառնա: Մոնրիտորինգի ժամանակի ու ձեւաչափի առումով լիակատար ազաատություն էր տրամադրվել: ԺՀՄԻԳ-ը 4 դիտորդների էր ուղարկել կարճ ժամանակով: Ի լրումն ԿԸՀ նախագահի ու այլ պաշտոնատար դեմքերի մեկնաբանությունների՝ ասեմ, որ մեզ ուղղված նամակում կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը ու հույս ունի, որ զեկույցում նշված առաջարկությունները հաշվի կառնվեն, կշարունակվի ընտրական համակարգի բարելավմանն ուղղված համագործակցությունը: Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը շարունակելու հարցում»,- վստահեցրել է ԱԳՆ ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ