News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն պայմանագրերը, որ Հայաստանը կնքել է ԱՄՆ-ի հետ, նպաստելու են ներդրումների ավելացմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ իշխանությունները պետք է ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծեն եւ կիրթ ու գրագետ պայքարեն կոռուպցիայի դեմ:

«Դրամաշնորհներն ուղղված են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին: Կառավարությունն ամեն ինչ արել է, որ կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովը ճիշտ աշխատի, բազմաթիվ ծրագրեր են մշակվել, ակտիվ աշխատում է հանձնաժողովը: Բոլոր ուղություններով ամեն ինչ արվում է, հետեւողական աշխատանքի արդյունքում անպայման արդյունքներ կլինեն»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Հանդիպմանը ներկա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նշեց, որ դրամաշնորհները չեն ծառայում իրենց նպատակին:

«Հակակոռուպցիոն բոլոր միջոցառումներն ուղղված են նրան, որ հանրությունը տեղյակ լինի կոռուպցիոն հիմնական հոսքերից, բայց Հայաստանում այդպես չէ: Հիմա եթե Հայաստանում ասեն՝ կոռուպցիոն ինչ օրինակ գիտես, շատ քչերը կասեն մենաշնորհային քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ մենք միայն ասում ենք՝ գռփում են, թալանում են, դրամաշնորհները տանում են»,- նշեց նա:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առեւտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ