News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի համաձայն «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:

«Այսօր առավոտյան ստացել եմ հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Շաբոյանի պատասխանն առ այն, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, ինչպես նաեւ հրավիրվել եմ հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը»,-գրել է Մարուքյանը:

Նշենք, որ փետրվարի 3-ին Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը:

Պատգամավորն իր դիմումում, մասնավորապես, նշել էր. «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հունվար ամսին հաղորդագրություններ է տարածել իր ապրանքների ամբողջ տեսականին ինքնարժեքով վաճառելու վերաբերյալ: Սակայն, այցելելով Երևանի Զեյթուն համայնքում գտնվող «Վեգա» խանութի մասնաճյուղը, հայտնաբերել եմ, որ հաղորդագրությունը չէր համապատասխանում իրականությանը, քանի որ ակնհայտ էր, որ վաճառքի գները որևէ կերպ չէին կարող ինքնարժեք լինել:

Նշեմ նաև, որ ինքնարժեքը, որպես տնտեսագիտական կատեգորիա, դրամական ձևով արտահայտում է բացառապես ապրանքի արտադրության (ձեռքբերման) և իրացման վրա կատարված ձեռնարկության ընթացիկ ծախսերը։ Այսինքն, որևէ այլ ծախս ինքնարժեքի մեջ հաշվարկվել չի կարող և ենթադրում է ապրանքի հավելյալ արժեք:

Նշված փաստերը համապատասխանում են հասարակությանը մոլորեցնելու և հետևաբար նաև անբարեխիղճ մրցակցության սահմանումներին: Ընդ որում, նշվածը Հանրապետությունում տարածված պրակտիկա է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ