News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ 5-րդ բանակային կորպուսում եւ ռուսական 102-րդ ռազմաբազայում անցկացվող ստուգումները համընկել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Բացի իրենց առջեւ դրված պլանային միջոցառումներից՝ բոլոր Զինված ուժերն ունեն նաեւ հանկարծակի ստուգման տարրեր, այդպիսի պլան նաեւ մենք ունենք: Եվ մեկ օր առաջ կարծես թե զուգադիպել է, որ մեր 5-րդ բանակային կորպուսում եւ ռուսական 102-րդ ռազմաբազայում սկսվել են ստուգումներ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում անակնկալ սկսված ստուգումներին:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այդպիսի միջոցառումներն ունեն քաղաքական եւ ռազմական նշանակություն, ինչպես նաեւ կարեւոր են իրավիճակի պահպանման համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ վաղ առավոտյան Հարավային ռազմական օկրուգի զորքը, Օդադեսանտային զորքերի եւ ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորները բերվում են մարտունակության «Լիակատար»  վիճակի։

Շոյգուն նշել է, որ ստուգման ընթացքում անհրաժեշտ է գնահատել տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներին հակազդելու Հարավային ռազմական օկրուգի պատրաստությունը:

Նույն օրը անակնկալ ստուգումներ են սկսվել նաեւ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ