News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնական տեղեկություններ չունի Ադրբեջանում մեծ թվով հայ գերիների մասին։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունից։

Նախօրեին Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Ալի Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանում մեծ թվով հայ գերիներ կան։

«ԿԽՄԿ տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում կա մեկ հայ ռազմագերի։ ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելում են նրան, նա հնարավորություն ունի հարազատների հետ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել։ Այլ գերիների մասին պաշտոնական տեղեկություններ ԿԽՄԿ-ն չունի»,- ասել են ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունից։

Հիշեցնենք, որ միակ գերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանն է։

Նրանից բացի, ադրբեջանական կողմում է գտնվում Հայաստանից փախած Վահան Մարտիրոսյանի ընտանիքը։ Նրանք հարեւան երկրում են հայտնվել բավական տարօրինակ հանգամանքներում եւ, ըստ ամենայնի, կամավոր։ Այդ ընտանիքը գերու կամ պատանդի կարգավիճակ չունի։

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նախօրեին հայտնել էր, որ հայկական կողմը գործադրում է բոլոր ջանքերը ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարության ֆոնին իրավիճակը պարզելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ