News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգտակար հանածոների արդյունահանման հարկում (ՕՀԱՀ) ու ակցիզում կատարված փոփոխությունները կարող են գնային ճնշում ունենալ ռուսական բենզինի վրա: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի վառելիքային միության նախագահ Եվգենի Արկուշան:

Գների վրա հիմնականում կարող է ազդել նավթի արդյունահանման ժամանակ ՕՀԱՀ թույլատրելի պահումների կրկնակի կրճատումը  (պահումը թույլատրվում է արդյունահանման տեխնիկական պահանջների ու անվտանգության ծախսերի համար ու հիմա կազմում է բարելի դիմաց 15 դոլար): Ֆինանսների նախարարության 2015 թ. հաշվարկներով ՕՀԱՀ բարեփոխումը պետք է բյուջեին մոտավորապես 600 մլրդ ռուբլու եկամուտ բերեր, իսկ ակցիզի բարձրացումը՝ եւս 80 մլրդ: Բենզինի ակցիզն առաջարկում են բարձրացնել լիտրի դիմաց 2 ռուբլով, իսկ դիզելինը՝ 1 ռուբլով: Համեմատության համար ասենք, որ հիմա մոսկովյան բենզալցակայաններում «ԱԻ-95» տեսակի մի լիտր բենզինը միջինը 36-37 ռուբլի է։

Բնականաբար, այս ամենը կազդի բենզինի գնի վրա: Դրա համար էլ գները կարող են հարկերի պատճառով բարձրանալ, նույնիսկ երբ նավթն էժանանանում է»,- հավելել է Արկուշան:

Նշված նախաձեռնությունները դեռ Պետդումա չեն մտել ու գտնվում են քննարկման փուլում:

Հիշեցնենք, որ ռուսական նավթամթերքները Հայաստանի շուկայում հիմնական տեղն են զբաղեցնում: Հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրով, որը կնքվել է 2013 թ. դեկտեմբերին, Հայաստանը կարող է ՌԴ-ից նավթամթերք գնել՝ առանց արտահանման ռուսական մաքսատուրքի: Դրա շնորհիվ, եթե 2013 թ. ռուսական նավթամթերքների ներմուծումը 96.4 մլն դոլար էր կազմել (նավթամթերքի ներմուծման արժեքում տեսակարար կշիռը՝ 28 տոկոս), ապա 2014 թ. արդեն 213 .6 մլն դոլար էր, կամ 66 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ