News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտաքին աջակցության դեպքում Դամասկոսը կարող է վերադարձնել ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ վերահսկողությունը, սակայն Սիրիայի կառավարական ուժերին չի հաջողվի կտրուկ փոխել ուժերի հարաբերակցությունը: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած զեկույցում այս մասին հայտարարել է ամերիկյան ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլափերը:

«Մեր գնահատականն այսպիսին է. արտաքին աջակցությունը Դամասկոսին թույլ կտա առաջընթաց արձանագրել առանցքային շրջաններում եւ խուսափել հետագա կորուստներից, բայց նա չի կարող հիմնովին փոխել ռազմական իրադրությունը: Ռուսաստանի աճող մասնակցությունը, հատկապես՝ ավիահարվածները, հավանաբար, ռեժիմին կօգնեն հետ վերցնել Հալեպն ու ափամերձ շրջանները, որտեղ Դամասկոսը կորուստներ է ունեցել 2015 թվականի ամռանը»,- հայտարարել է Քլեփերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ