Շվեդական Նյունեսհամն քաղաքում ոստիկանությունը 14 մարդու է ձերբակալել փախստականների ճամբարի մերձակայքում: Խումբը զինված հարձակում էր ծրագրում միգրանտների վրա: Կասկածյալների մեքենաներում մահակներ, դանակներ եւ կացիններ են հայտաբերել:
Ստոքհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Հեսամ Աքբարիի խոսքով, խմբի անդամներն առաջին անգամ չէ, որ ձերբակալվում են իրավապահների կողմից:
Կասկածյալների մեծ մասն օտարերկրացիներ են, նրանց մի մասն ապրում եւ աշխատում է Շվեդիայում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Շվեդիան 163 հազար փախստականի է ընդունել, եւս 100 հազար փախստականի ժամանում սպասվում է այս տարի՝ չնայած սահմանային վերահսկողության խստացմանը: