News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի նոյեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էին հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեեւ Առուշանյանը։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ կոնկրետ խաղերի արդյունքները դասավորել են եւ դրանց վրա «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով 1-ից 3 հազար դոլար խաղադրույքներ են կատարել։

Երեկ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ «Ուլիս-Երեւան» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան։ Վերջինիս մտերիմները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Առուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ չի համակերպվում այն իրողության հետ, որ ինքը գտնվում Է քրեակատարողական հիմնարկում։ Արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են հոգեբուժարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ