Ուկրաինայի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բաժանարար գծի մոտակայքում՝ «Նովոմիխայլովկա» հսկիչ անցակետի մոտ, խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսը պայթել է ականի վրա։ Այս մասին հայտնում է «Դոնեցկի նորությունների գործակալությունը»՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրները։
«Ուկրանական կողմի «Նովոմիխայլովկա» հսկիչ անցակետի մոտ ժամը 09։00-ի սահմաններում ականի վրա քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս է պայթել։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ»,- հայտնել է աղբյուրը։
Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։