News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՄԻՊ-ի թեկնածու է առաջադրվել երկու նպատակով. մասնագիտական գործունեությունը, փորձը վստահություն են ներշնչել, ինչպես նաեւ այն անձինք, որոնք կարող էին այս պաշտոնին հավակնել, չեն ցանկացել մտնել պայքարի մեջ:

«Իմ մասնագիտական գործունեությունը, անցած ճանապարհը վստահություն է տալիս, որ կարող եմ լինել Մարդու իրավունքների պաշտպան: Երկրորդ` այն անձինք, որոնք կարող էին այս պաշտոնին հավակնել, հեղինակություն են, կարող ուժ են, չցանկացան մասնակցել այս պայքարին: Նկատի ունեմ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, փաստաբաններին»,- այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով`սա տարածք է, որտեղ պայքար պետք է լինի եւ հանրության կարծիքը պետք է հաշվի առնել. «Եթե չես դիմադրում, ուրեմն համակերպվում ես: Սա սխալ է, այդ պատճառով ասում եմ` հանրությունը պետք է իր թեկնածուն ունենա»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց նաեւ, որ ինքը ինը տարի եղել է փաստաբան եւ պաշտպանել է մարդու իրավունքները, կայացրել որոշումներ: Լրագրողների դիտարկմանը, թե մյուս թեկնածուն` Արման Թաթոյանը, աշխատել է ՄԻՊ գրասենյակում, «Ժառանգության» ներկայացուցիչն ընդգծեց. «Արման Թաթոյանը երեք տարի եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի տեղակալը եւ այս ընթացքում ինքը պաշտպանել է խոշտանգողի շահերը: Օրինակ, անձը խոշտանգվել է եւ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանն էլ դիմել է Հայաստանին` պարզաբանում ստանալու համար, եւ այս դեպքում պատասխանողի, խոշտանգողի պաշտպանը պարոն Թաթոյանն է: Բացի դրանից, բազմաթիվ անձանց խոշտանգումների դեպքեր գիտենք, սակայն չեմ լսել, որ պարոն Թաթոյանը հանրային կարծիք հայտնի որեւէ դեպքի մասին»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով Հովհաննես Սահակյանն առաջադրել է Արման Թաթոյանի, անկախ Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, իսկ Տիգրան Ուրիխանյանն էլ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ