News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու համար «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը:

«Մասնավորապես, պահպանվե՞լ են արդյոք այդ մասով ՀՀ ԱՆ նախարարի հրամանով սահմանված չափորոշիչները, թե ոչ: Եթե ոչ, ապա, ո՞ր իրավունքով կամ իրավական ակտով է թույլատրվել Շուշանիկ Բախշյանին` միաժամանակ սպասարկելու  200-250 հղի և, կամ հիվանդ:

Վերը նշված հանգամանքերի պարզումն և համապատասխան ապացույցների ձեռքբերումն անհրաժեշտ է քննությանը` գնահատելու Շուշանիկ Բախշյանի` մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական պարտականությունների նկատմամբ բարեխիղճ կամ ոչ բարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը: Ավելին, արդյոք ՀՀ ԱՆ նախարարի հրամանով սահմանված չափորոշիչների խախտումը` սպասարկվող հղիների /և, կամ հիվանդների/ օպտիմալ թվի գերազանցումը /որոնք կհանգեցնեին անտարբերության, մանկաբարձ-գինեկոլոգի մոտ գերծանրաբեռնվածության, ինքնավստահության և այլն/, պայմանավորված չէ կոնկրետ դեպքով բուժօգնություն խնդրող հղի հիվանդի նկատմամբ դրսևորված ոչ բարեխիղճ վերաբերմունքով, որն էլ պատճառահետևանքային կապ ունի Մերի Մարգարյանի և Մարիա Հարությանյանի մահվան միջև»,- իր մջնորդության մեջ նշել է Մարինե Թովմասյանը:

Փաստաբանը ներկայացրել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին N 77-Ն» հրամանը, համաձայն որի` կանանց կոնսուլտացիայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու կողմից միաժամանակ սպասարկող /ամսեկան միջին/ հղիների օպտիմալ թիվը պետք է կազմի 60, իսկ առավելագույնը` 80:

Նշենք, որ Երևան քաղաքի տարածքում գործող բժշկական կազմակերպություններում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գիեկոլոգի կողմից, համատեղության կարգով, կանանց կոնսուլտացիայում հղիության նախածննդյան իրականացման դեպքում, վերջիններիս կողմից միաժամանակ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը պետք է կազմի 30, առավելագույնը` 40:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երկու հարյուրից ավելի հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: 250 հղիներն ու հիվանդներ այս պահանջով դիմում են ուղարկել Գլխավոր դատախազություն եւ Քննչական կոմիտե:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա գրավի դիմաց ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ