News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Խորհրդային Հայաստանի ժամանակներից Արարատյան դաշտում եռակի պակասել են ստորգետնյա ջրերի հավաքման համար բարենպաստ մակերեսները։ Նման տվյալներ են ներկայացվել փետրվարի 10-ին՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի կառավարման վերաբերյալ USAID ծրագրի (ASPIRED) ներկայացման ժամանակ։

Ինչպես ասել է ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը, եթե 1983թ. առանց պոմպի ստորգետնյա ջրերը էին ստանում մոտավորապես 32.8 հազար հա ունեցող տարածքից, ապա 2014թ.՝ միայն 10.7 հազարից։

Շատ դեպքերում ջրի հորիզոնի բարակելուն նպաստել է առանց համակարգման ձկնաբուծական տնտեսություններ բացելը եւ ջրի անկառավարելի կուտակումը։ 1983թ. ստորգետնյա ջրերի օգտագործման ծավալը կազմել է վայրկյանում34.7 խ/մ։ Այդ ժամանակ էլ որոշվել է, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի ավազանը կարող է դիմանալ ոչ ավելի, քան 34.6 խ/մ ծավալի, հակառակ դեպքում ջուրը կսկսի պակասել։

2007թ. ջրօգտագործման ընդհանուր ծավալը կազմել է վայրկյանում 36.5 խ/մ, որից 12.7-ը՝ ձկնաբուծարաններին։ 2013թ. սպառման ծավալը կազմել է 55.6, այդ թվում՝ ձկնաբուծարանների համար՝ 35.5 խ/մ, իսկ 2014թ.՝ 80 եւ 60.7 խ/մ։

«Այդ պատճառով շատ կարեւոր է հասկանալ, թե որքան ջուր կարող է մարդուն  տալ Արարատյան դաշտի ստորգետնյա ավաանը։ Այց հարցի պատասխանը կփորձի տալ նոր ծրագիրը»,- հավելել է Մագդա Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ